Ֆրանսիայի ոստիկանությունը Քարդաշյանի գործով կասկածյալներից 4-ին ազատ է արձակել
Ֆրանսիայի ոստիկանությունը ազատ է արձակել ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին թալանելու գործով ձերբակալված 4 անձի: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Europe 1-ին:
Ազատ արձակվածներից մեկը Քարդաշյանի վարորդն է: 4-ից ոչ մեկին որևէ մեղադրանք չի առաջադրվել:
Նշենք, որ ավելի վաղ Ֆանսիայում 2016 թ.-ի հոկտեմբերի սկզբին Քարդաշյանին թալանելու գործով ձերբակալվել էր 16 մարդ: Հոկտեմբերի 3-ին ոստիկանական համազգեստով 5 տղամարդ ներխուժել էր հեռուստաաստղի հյուրանոցային համար և գողացել 11 միլիոն դոլար արժողության զարդեր: