Կողոպտել են Քարդաշյաններին պատկանող բուտիկը
Լոս Անջելեսում անհայտ աղջիկը Քարդաշյանների ընտանիքին պատկանող «DASh» բուտիկից գողացել է շուրջ 1600 դոլար արժողության հագուստ և օծանելիք: Այս մասին հաղորդում է TMZ-ն:
Ինչպես հաղորդվում է՝ աղջիկը փախուստի է դիմել արծաթագույն սեդանով: Ներկա պահին ոստիկանությունը աղջկան է փնտրում:
Հիշեցնենք, որ Փարիզում հոկտեմբերի սկզբին գողերը ներխուժել էին Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համար և գողացել վերջինիս զարդերը: