Զգոն լինել և չտրվել վախին. Օբամայի կոչն ամերիկացիներին
ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի խոսքում հայտնել է, որ այնպիսի մրցակիցները, ինչպիսիք Ռուսաստանն ու Չինաստանն են չեն կարող «համեմատվել ԱՄՆ-ի հետ»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանի և Չինաստանի նման մրցակիցները չեն կարող համեմատվել աշխարհում մեր ունեցած ազդեցության հետ, եթե մենք չվերածվենք հերթական մեծ երկրի, որը իրենից փոքր հարևանին կռվի է հրահրում», - ասել է Օբաման:
Երկրի ղեկավարը նույնպես ամերիկացիներին կոչ է արել արտաքին մարտահրավերների առջև «զգոն լինել, և չտրվել վախին»:
Նրա խոսքերով՝ այնպիսի կազմակերպությունները, ինպիսին «Իսլամական պետությունն է» նույնպես «չեն կարողանա հաղթել Ամերիկային, եթե միայն այդ պատերազմում մենք չմատնենք սահմանադրությունն ու մեր սկզբունքները»: