Ուսանողուհին պատահաբար հանդիպել է իր նմանակին (լուսանկարներ)
Արևմտյան ԶԼՄ-ները գրում են Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողուհի Սանտարա Գուտյերեսի զարմանալի պատմության մասին, ով պատահական հանդիպել է իր նմանակին: Այն բանից հետո, երբ աղջիկն իր «երկվորյակի» հետ լուսանկարը հրապարակել է թվիթթերյան իր էջում, պարզվել է, որ նա նվազագույնը 5 «պատճեն» ունի: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Business Insider»-ին:
Իր առաջին «քրոջը» ամերիկուհին հանդիպել է 2016 թվականի սեպտեմբերին, սակայն ԶԼՄ-ները դրա մասին իմացել են վերջերս:
Լուսանկարն արագ տարածվել է համացանցում, որի արդյունքում Սանտանան գտել է ևս հինգ աղջկա, ովքեր իրեն շատ նման են:
Աղջկա խոսքով՝ ինքն անձամբ ճանաչում է միայն մեկին, սակայն երազում է հանդիպել իր բոլոր «քույրերի» հետ: