ԱՄՆ-ն կսկսի նոր ատոմային սուզանավերի ստեղծումը
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի համար բալիստիկ հրթիռներով նոր դասի ատոմային սուզանավերի կառուցման ծրագիրն անցել է մշակման փուլին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Defense News»-ին:
Ընդհանուր հաշվով ԱՄՆ-ն մինչև 2030-ական թվականները պլանավորում է մշակել և ստեղծել 1«Կոլումբիա» տեսակի 12 սուզանավ՝ ընդհանուր 128 միլիարդ դոլար արժեքով:
Սպասվում է, որ առաջին սուզանավը կսկսեն արտադրել 2021 թվականին, իսկ 2031 թվականին, ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծրագրածի, առաջին անգամ այն կկարողանա դուրս գալ ծով:
Սուզանավերը կունենան բալիստիկ «Trident D5» հրթիռներ:
Ծրագրի գլխավոր կապալառուն «General Dynamics Electric Boat» ընկերությունն է: