«Apple»-ը արտադրություն կբացի ԱՄՆ-ում
«Apple»-ը կսկսի համակարգիչներ հավաքել ԱՄՆ-ի տարածքում, սակայն դրանք արդեն «մակերը» չեն լինի: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Business Insider»-ին:
Ընկերությունն օգտագործում է Արիզոնա նահանգի Մեսա քաղաքում գոյություն ունեցող ներուժը սերվերներ և այլ սարքավորումներ հավաքելու համար, որոնք այնուհետև կլինեն Ամերիկայի ողջ տարածքով «Apple»-ի տվյալների ստուգման կենտրոններում:
Ընկերությունն արդեն թույլտվություն ունի սպառոցական էլեկտրոնիկայի համար այնտեղ բաղադրիչներ արտադրելու համար:
Հիշեցնենք, որ «Apple»-ը ահռելի մեծության արտադրական կորպուս է կառուցել Մեսայում, որպեսզի հետագայում այն փոխանցի «GT Advanced Technologies»-ին: Սակայն 2014-ին այդ ընկերությունը սնանկացել էր, և այդ ժամանակվանից շինությունն օգտագործվել է որպես տվյալների մշակման կենտրոն: