Օբամային առաջարկում են փլեյ-լիստերի նախագահ դառնալ
«Spotify» երաժշտական ծառայությունը հրապարակել է «փլեյ-լիստերի նախագահի» թափուր հաստիք՝ ակնարկելով, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իդեալական կերպով համապատասխանում է այդ պաշտոնին: Այս մասին գրում է «BBC»-ն:
Հաստիքի բնութագրի մեջ նշվում է, որ իդեալական թեկնածուն պետք է ունենա «մեծ ազգին առնվազն ութ տարվա կառավարելու փորձ»: Նաև «Spotify»-ն ընդգծել է, որ փնտրում է «թիմային լավ ոգի» ունեցող մարդու, ով ընկերասեր է, ինչպես նաև Նոբելյան մրցանակակիր է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբաման պատմել է իր դուստրերի գանգատների մասին՝ Սպիտակ տան գաղտնի ծառայության հետ կապված: