Անկարայում մեկ ամսով արգելել են մասսայական ցույցերը
Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիք Գյոկչեքը քաղաքում անվտանգության ապահովման համար մեկ ամսով արգելել է որևէ տեսակի ցույցեր և երթեր անցկացնել հրապարակներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Al Jazeera-ին:
«Քաղաքապետին ներկայացված հետետախուզական տվյալներով՝ քաղաքում ահաբեկչական կազմակերպություն է գործում, որը գործողություններ է ծրագրում իրականացնում մարդաշատ վայրերում: Մասնավորապես, տեղեկություն կա, որ նրանք մտադիր են երթի ժամանակ ահաբեկչական գործողություն իրականացնել»,- ասվում է քաղաքապետի հայտարարությունում:
Նշվում է, որ արգելքը նրա համար է դրվել, որպեսզի ապահովվի մարդկանց և վերջիններիս ունեցվածքի անվտանգությունը, ինչպես նաև պահպանվի քաղաքի կարգուկանոնը: