ԱՄՆ-ի սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնատար անձանց և միջազգային ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ-ում սենատորների առաջարկած հակառուսական նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծն իր մեջ ներառում է ռուս որոշ պաշտոնատար անձանց մուտքի արգելքն ու հնարավոր ակտիվների սառեցումը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին:
Օրինագիծը նույնպես սահմանափակ միջոցառումներ է ենթադրում նրանց հետ կապված, ովքեր համագործակցում են ռուս զինվորականների և անվտանգության կառույցների հետ: Սա կարող է ազդել նաև միջազգային ընկերությունների վրա:
Բացի դա, օրինագծում Ուկրաինայի և Սիրիայի հարցերով պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ առաջարկ կա:
Նշենք, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները սենատորները ձևավորում են երկրում 2016 թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված կիբերհարձակումների շուրջ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, արվել է Մոսկվայի հրահանգով: