Քարդաշյանը ներկայացրել է «Yeezy»-ի նոր հավաքածուից մի մոդել
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու հիմնած «Yeezy» ֆիրմայի նոր հավաքածուում տեղ գտած կոշիկներից մի մոդել է ցուցադրել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով «Harper's Bazaar»-ին:
Խոսքը գնում քուղերով, ավազագույն կիսաճտքավոր կոշիկի մասին է, որը Քարդաշյանը հագել էր սպորտային «Calabasas» գրությամբ տաբատով: Սպորտային տաբատի վրա երեք ուղղահայաց գծեր են, որոնք «adidas»-ի ավանդական խորհրդանիշն են:
Ոչ մի մեկնաբանություն հեռուստաաստղը չի արել: Սպասվում է, որ նոր հավաքածուն կցուցադրվի Նյու Յորքում անցկացվող Նորաձևության շաբաթի ընթացքում այս ձմեռ:
Նշենք, որ դիզայների կարիերայով ռեփեր Ուեսթը սկսել է զբաղվել «adidas Originals»-ի հետ համագործակցությամբ 2015 թ.-ին: Նա արդեն թողարկել է հագուստի և կոշիկի մի քանի հավաքածու: Վերջինը ցուցադրվել է 2016 թ.-ին՝ Նյու Յորքում անցկացված Նորաձևության շաբաթի ժամանակ: