ԱՄՆ-ում պատրաստել են աշխարհի ամենաերկար պաղպաղակը՝ 1110 մետր
ԱՄՆ Միչիգանի նահանգի Նեշվիլ ավանում «Moo-ville Creamery» ընկերությունը պատրաստել է ամենաերկար պաղպաղակը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ ռեկորդային աղանդերը 1110 մ երկարություն է ունեցել։ Դրա պատրաստման համար ավելի քան 3200 պաղպաղակ, 360 լիտր շոկոլադի օշարակ, 172 տարա սերուցք և 72,0 հատ բալ են օգտագործել:
Ինչպես հայտնում է Muskegon Chronicle-ը՝ պաղպաղակը պատրաստվել է կես օրում՝ մոտ 250 կամավորների կողմից:
Նման դեպք գրանցվել էր նաև 3 ամիս առաջ՝ հարևան Լուդինգտոն գյուղում, որը գտնվում է Միչիգանում: Այն ժամանակ «House of Flavors» ընկերությունը պատրաստեց պաղպաղակ, որի երկարությունը 910 մետր էր:
2016 թվականի մայիսին Նեապոլում պատրաստեցին նաև ամենաերկար պիցցան՝ 1854 մետր երկարությամբ: