Ջորջ Քլունին Դոնալդ Թրամփին քննադատել է՝ Մերիլ Սթրիփին կշտամբելու համար
Դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ դերասանուհի Մերիլ Սթրիփին կշտամբելու համար: Այս մասին գրում է People պարբերականը:
Նշվում է, որ Քլունին կատակել է, թե հնարավոր է, որ Սթրիփը բոլոր ժամանակների ամենա «գերագնահատված» դերասանուհին է:
«Մենք միասին աշխատել ենք «Անզուգական միսթեր Ֆոքս»-ում ամուսնու և կնոջ դերակատարմամբ: Ես կասեմ, որ նույնիսկ որպես որձ աղվես, էգ աղվես, նա գերագնահատված է»,- հայտարարել է Քլունին և հետաքրքրվել է, թե արդյոք Թրամփը չպետք է կառավարի երկիրը:
Հիշեցնենք, որ նորընտիր նախագահ Թրամփը Սթրիփին «Հիլարիի հետևորդ» է անվանել: