Մեծ Բրիտանիան առաջինը կկնքի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիան «Brexit»-ից հետո առաջինն է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքելու հերթում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների հետ հանդիպումից հետո արված հայտարարությանը:
«Մենք (Մեծ Բրիտանիան) ՆԱՏՕ-ի պաշտպանության հարցում ներդրմամբ երկրորդ մասնակիցն ենք: Մենք համաշխարհային անվտանգության հարցով գործունեությունում ԱՄՆ-ի գլխավոր գործընկերն ենք: Իհարկե, մեծ գործընկերներ ենք ազատ առևտրի հարցով»,- հայտնել է նախարարն ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպանատան Twitter-ում տեղադրված տեսանյութում: