Անկարայում ՌԴ սպանված դեսպանի անունով փողոց կանվանակոչեն
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության՝ դեկտեմբերի 19-ին սպանված դեսպան Անդրեյ Կառլովի անունով Անկարայում փողոց են անվանակոչելու: Այս մասին հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Կառլովի անունով փողոց կոչելու որոշումն ընդունվել է միաձայն Անկարայի քաղաքապետարանի խորհրդի կողմից: Վաղը դեսպանատուն կժամանի Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով այդ մասին կհայտնի պաշտոնապես»,- նշել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Մոսկվա այցի ժամանակ հայտնել էր թուրքական իշխանությունների՝ Կառլովի անունով փողոց կոչելու մտադրության մասին: