Ծանոթ-բարեկամ սկզբունքով. Թրամփի ավագ խորհրդականը նրա փեսան է
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը տվել է այն մարդու անունը, ով կլինի իր ավագ խորհրդականը: Եվ նա Թրամփի փեսան է՝ Ջարեդ Քուշները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NBC» հեռուստաընկերությանը:
Քուշները, ով ամուսնացել է Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, Դոնալդ Թրամփի վստահված անձն էր նախընտրական քարոզարշավի ընթացքում, չնայած նրան, որ քաղաքական փորձ չուներ: Նաև հաղորդվում է, որ Քուշները մտադիր է հունվարի 20-ից հետո հրաժարվել «Kushner Companies» հոլդինգի գլխավոր ղեկավարի պաշտոնից:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես Ինդիանա նահանգի նախկին սենատոր Դենիելին Քոութսին նշանակել էր ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար: