Քլինթոնը հրաժարվել է Նյու Յորքի քաղաքապետը դառնալու մտքից
Դեմոկրատական կուսակցության՝ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի պայքարի Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար, ինչպես նաև այլևս երբեք չի առաջադրվի ընտրվող պաշտոնների համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Independent»-ին: Այս մասին թերթին հայտնել է Քլինթոնի մոտ ընկերուհին:
«Չեմ կարծում, որ նա երբևէ կրկին կառաջադրվի ընտրվող պաշտոնի համար: Ես կարծում եմ, որ նրա աշխատանքը կլինի երեխաներին և կարիքավոր ընտանիքներին օգնելը: Դա այն է, ինչով նա զբաղվել է ողջ կյանքում»,- հայտնել է Քլինթոնի ընկերուհին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով նախագահական ընտրություններում պարտվեց հանրապեական Դոնալդ Թրամփին, կարող է դնել իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի ընտրություններում, որոնք տեղի կունենան 2017 թվականի նոյեմբերի 7-ին: