Թրամփը հրաժարվել է 60 տարի նախագահների երդմնակալության արարողությունները մեկնաբանած հաղորդավարից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է վերջին 60 տարիներին նախագահների երդմնակալության արարողությունները մեկնաբանող հաղորդավարի ծառայություններից: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ABC7 News-ին:
Նշվում է, որ ըստ հեռուստաալիքի տվյալների՝ 89-ամյա Չարլզ Բրոթնամը 1957 թվականից վարում է նախագահի երդմնակալության արարողությունները, իսկ առաջին անգամ մեկնաբանել էր նախագահ Դուայթ Էյզենհաուերի երդմնակալությունը։
Բրոթնամը հայտնել է, որ ապագա նախագահի որոշումը կոտրել է իր սիրտը։ «Ես դա անում էի 60 տարի շարունակ։ Ես ոչնչացված եմ»,-ասել է նա: