Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է՝ Իսլամական ռազմական դաշինք մտնելու մասին լուրերը
Ադրբեջանի՝ Իսլամական ռազմական դաշինք մտնելու հետ կապված հարցի մասին մեկնաբանությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաջիևը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Վերջինս նշել է, որ օրակարգային հարցերում դեռևս չի քննարկվում այդ հարցը: «Իսլամական ռազմական դաշինք մտնելու հարցի հետ կապված դեռ շատ հարցեր կան: Մտնելու դեպքում, բնականաբար, այն կքննարկվի»,-ասել է նա:
Նշենք, որ Պակիստանի Dunyanews.tv-ն հայտնել էր, որ Ադրբեջանի հետ կազմակերպությանն անդամակցելու որոշում են ընդունել Տաջիկստանը և Ինդոնեզիան՝ ռազմական դաշինքի անդամ երկրների թիվը հասցնելով 42-ի: