Թրամփը Մերիլ Սթրիփին «Հիլարիի համախոհ» է անվանել
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է իր հասցեին դերասանուհի Մերիլ Սթրիփի հնչեցրած սուր քննադատությանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Թրամփը դերասանուհուն «Հիլարիի համախոհ» է կոչել:
Նույնպես միլիարդատերը պարբերականին հեռախոսով հայտնել է, որ «զարմացած» չէ ազատական դերասանների հարձակումներից՝ հավելելով, որ «Ոսկե գլոբուս» կինոփառատոնի ժամանակ դերասանուհու ելույթը չի տեսել:
Նշենք, որ Մերիլ Սթրիփը «Ոսկե գլոբուս» կինոփառատոնի ժամանակ Դոնալդ Թրամփի հասցեին սուր քննադատություններ էր հնչեցրել: