Ստամբուլում ձյան տեղումների պատճառով կրճատվել են աշխատաժամերը
Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինը հայտնել է, որ հունվարի 9-ին քաղաքի պետհաստատություններում սահմանվել է աշխատանքային կրճատված օր: Այս մասին հաղորդում Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN Turk-ին:
Կրճատումները սահմանվել են ձյան տեղումների պատճառով: Միևնույն ժամանակ քաղաքում գրանցվել է -2 աստիճան ցուրտ:
Այսօր պետհաստատությունները Ստամբուլում կաշխատեն տեղական ժամանակով մինչև 15:30-ը:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ստամբուլում 1 օրվա ընթացքում տեղացած ձյան բարձրությունը կարող է հասնել մինչև 15 սմ-ի: