Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ապրիլի սկզբին
Թուրքիայում նախագահական կառավարման համակարգի անցնելու վերաբերյալ նոր Սահմանադրության ընդունման հետ կապված հանրաքվեն կարող է անցկացվել այս տարվա ապրիլ ամսի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին:
Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին տեղեկացրել է, որ երկրի խորհրդարանում հիմնական օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկումները սկսվում են հունվարի 9-ից և շարունակվելու են 18-ից 20 օր: Ինչպես սպասվում է՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունները կընդունվեն խորհրդարանի կողմից: Հանրաքվեին պատրաստվելու համար մեջլիսի հաստատումից հետո 60 օր է անհրաժեշտ:
Սահմանադրական գլխավոր փոփոխությունը երկրի կառավարման սահմանադրական համակարգից անցումն է նախագահականի: Առաջարկվում է նաև մեջլիսի օրենսդիրների կազմը մեծացնել՝ 550-ից հասցնելով 600-ի, ինչպես նաև թեկնածուների տարիքային նվազագույն շեմը իջեցնել ընդհուպ 18 տարեկան: