Մըրայա Քերին խայտառակությունը տանել չի կարողացել և հրաժարվել է սոցցանցերից (լուսանկար, տեսանյութ)
Նոր տարվա նախօրեին Մըրայա Քերին խաղտառակվել էր Նյու Յորքի ամենամյա նախատոնական գլխավոր «Dick Clark Productions» շոուի ժամանակ, իսկ այժմ հրաժարվել է սոցիալական ցանցերից: Այս մասին հայտնում է Peopletalk.ru-ն:
Քերիի՝ բեմ դուրս գալուց վայրկյաններ անց վերջինս հանկարծ իջեցրել է բարձրախոսն ու դադարել երգել: Դրանից հետո Մըրայան շնորհավորել է բոլորի Ամանորն ու հայտնել, որ վատ է լսում երաժշտությունը: Երգչուհին լքել է բեմը, իսկ իր ներկայացուցիչը «The Hollywood Reporter» պարբերականին հայտնել է, որ Մըրայան հյուրախաղերի պատճառով ժամանակ չի ունեցել համերգին նախապատրաստվել:
Համերգի կազմակերպիչները բարկացած են երգչուհու նման պահվածքից: Նրանք նույնիսկ պատրաստվում են դատի տալ Քերիին: Կազմակերպիչները վստահեցնում են, որ աստղին բազմիցս առաջարկել են ստուգել ձայնը համերգից առաջ, սակայն Մըրայան հրաժարվել է:
«Արտիստի համար սարսափելի է երգը ցրտին կենդանի կատարել և չլսել իրեն»,- հայտնել է Մըրայա Քերին: Երգչուհին վստահեցնում է, որ տեխնիկական թիմը ցանկացել է վարկաբեկել իրեն և բոլոր մարդկանց, ովքեր եկել էին տոնը նշելու համար:
«Ես կշարունակեմ աշխատանքս, բայց այժմ ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ և պատրաստվել մարտի շրջագայությանը»,- Մըրայան երկրպագուներին ձայնային հաղորդագրությամբ ասել է թվիթերյան իր էջում: