Թեհրանում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել սգալու նախկին նախագահի մահը (տեսանյութ)
Թեհրանում մի քանի հազար իրանցի է դուրս եկել փողոց այն բանից հետո, երբ հայտնի է դարձել երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի մահը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սգացող իրանցիների ամբոխի հոսքի պատճառով Թեհրանի որոշ փողոցների երթևեկությունը դադարեցվել է:
Նշենք, որ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանը հունվարի 8-ին սրտի կաթվածից հետո հոսպիտալացվել է, որտեղ էլ ավելի ուշ կյանքի 83-րդ տարում մահացել է:
Ալի Ռաֆսանջանն Իրանում նախագահել է 1989-1997 թվականներին: Վերջին տարիներին քաղաքական գործիչը գլխավորում էր Նպատակահարմարության խորհուրդը: