Ֆրանսիայի ոստիկանությունը Քիմ Քարդաշյանին թալանելու գործով 5 անձ է ձերբակալել
Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին թալանելու գործով Ֆրանսիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը 15 մարդ է ձերբակալել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Europe1-ին:
Հաղորդվում է, որ կասկածյալներին բերման ենթարկելու գործողությունը սկսվել է տեղական ժամանակով 06.00-ին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը փարիզյան հյուրանոցներից մեկում 5 անհայտ անձ ներխուժել է Քիմ Քարդայանի հյուրանոցային համարը: Նրանք կապել են Քարդաշյանին և փակել լոգարանում:
Հանցագործները գողացել հեռուստաաստղի շուրջ 5 միլիոն եվրո արժողության զարդերը, 4 եվրո արժողության մատանին և բջջային 2 հեռախոս: