ԱՄՆ-ն Հարավային Կորեայում «Apache» հարվածային 24 ուղղաթիռ կտեղակայի
Միացյալ Նահանգները պլանավորում է Հարավային Կորեայում «AH-64 Apache» տեսակի 24 հարվածային ուղղաթիռ տեղակայել Հյուսիսային Կորեայի հնարավոր պրովոկացիաներին դիմակայելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով կորեական «Yonhap» գործակալությանը:
««Apache» ուղղաթիռների գումարտակի մի մասը ժամանակավորապես Սուվոնի ավիաբազայում կտեղակայվի: Բազավորումը տևելու է այնքան ժամանակ քանի դեռ չի ավարտվել «Camp Humphreys» ռազմաբազայի իքնաթիռների համար նախատեսված հրապարակը»,- նշում է գործակալությունը:
«AH-64 Apache» տեսակի հարվածային ուղղաթիռները հետագայում փոխարինելու են թեթև «30 OH-58D Kiowa Warrior» տեսակի ուղղաթիռներին: Վաշինգտոնը հույս ունի այդ կերպով բարձրացնել ամերիկացի զինծառայողների պատրաստվածությունը Հյուսիսային Կորեայի հավանական պրովոկացիաների դեպքում: