Թուրքիայում կանջատվի «Google» և «Gmail» ծառայությունները
Թուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է, որ երկրում տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն են ստեղծվել, որոնք համատեղելի են ազգային մշակույթի և արժեքների հետ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով Turkishminute պարբերականին:
Նշվում է, որ ռեսուրսները շուտով կփոխարինեն «Google» և «Gmail» ծառայություններին:
Նախարարի կարծիքով` Թուրքիան պետք է օգտատերերի տվյալները պահպանի երկրի ներսում և երաշխավորի, որ կապը կարող է ամբողջությամբ վերլուծության ենթարկվել ներքին շուկայում: Այս որոշումն ընդունվել է ամերիկյան «Gmail» էլեկտրոնային փոստային ծառայության մատուցողի ապահովության վերաբերյալ վերջին բանավեճերից հետո` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական էլեկտրոնային նամակների «արտահոսքի» հետ կապված:
Նոր ծառայությունների անունները դեռևս հայտնի չեն: