Օբամայի վերջին խոստովանությունը՝ Պուտինի մասին
Բարաք Օբաման խոստովանել է, որ թերագնահատել է ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, այլ արդյունքը, որին բերել են «ապատեղեկատվություններն ու կիբերհարձակումները»: Այս մասին իր պաշտոնից հեռացող նախագահը հայտնել է «NBC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Օբամայի խոսքով՝ ինքը չի կարողացել կանխատեսել այն վնասները, որոնք կարող են կիբերհարձակումները տալ տեղեկատվական դարում՝ ազդելով «իրենց բաց հասարակության վրա, խառնվելով դեմոկրատական գործընթացին»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նաև ակնարկել էր, որ որոշ ամերիկացիներ ավելի շատ Պուտինին են հավատում, քան ԱՄՆ-ի դեմոկրատիային: Եվ այդպիսի ամերիկացիների թվում է դասել նա հանրապետականներին: