Իրանի նախկին նախագահը մահացել է
Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր այսօր սրտի կաթվածից հետո: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Fars»-ին:
Ռաջսանջանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն է եղել 1989-1997 թվականներին: Նա 82 տարեկան էր: