Ես հաճույք ստացա. Օբաման՝ Թրամփի հետ շփման մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման «ABC» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ հաճույք է ստացել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսակցությունից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես կարծում եմ՝ նա մարդ է, ով ձգում է դեպի իրեն, շփվող է, ես հաճույք ստացա նրա հետ ունեցած զրույցից»,- նշել է նա:
Օբաման նշել է, որ Թրամփը բաց էր առաջարկների համար, և ինքը փորձել է բացատրել նախընտրական պայքարի և երկրի կառավարման գործի միջև եղած տարբերությունները:
Բարաք Օբաման հավելել է, որ Թրամփը պետք է հասկանա, որ «ընտանեկան բիզնեսի» պես աշխատելը չի ստացվի, նա պետք է հարգի պետական ինստիտուտները, քաղաքական գործընթացը և թիմային աշխատանքը: