Թրամփը հայտնել է, թե քաղաքական որ գործչի հետ հանդիպմանն է «անհամբերությամբ սպասում»
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «մեծ անհամբերությամբ» սպասում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպմանը։ Միլիարդատեր քաղաքական գործիչը նման հայտարարություն արել է թվիթերյան իր էջում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Մեծ անհամբերությամբ եմ սպասում վարչապետ Թերեզա Մեյի հետ գարնանը Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը»,- գրել է գործիչը և հավելել, որ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հին և «կատարելապես հատուկ» դաշնակիցն է։
Նշենք, որ 2016 թ.-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Թրամփն երկրի նախագահի լիազորությունները կստանձնի այս տարի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողության ժամանակ։