Լոպեսը դատի է տվել երկրպագուին
Այժմ Ջենիֆեր Լոպեսը վայելում է իր ու ռեփեր Դրեյքի` Ռիհաննայի նախկին ընկերոջ սերը, սակայան դա չի խանգարում երգչուհուն մոռանում իր սեփական խնդիրների մասին: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Վերջերս Լոպեսի ներկայացուցիչները Լոս Անջելեսում դատարանում դատական հայց էին ներկայացրել Թիմոթի ՄակԼանահենի դեմ: Վերջինս Լոպեսի երկրպագուներից է, բայց այն նաև հայտնի է որպես աստղերի «որսորդ»: Նրան մեղադրանք է առաջադրվել մասնավոր սեփականության սահմանները խախտելու հոդվածով: Նա ներթափանցել է երգչուհու տան տարածք և պնդել է, որ անձնապես հանդիպի Լոպեսի հետ: Դատարանը որոշել է արգելել նրան 100 մետրից ավելի մոտենալ աստղին, նրա ընտանիքին, տանը և աշխատավայրին:
Հավանաբար, երգչուհու ներկայացուցիչները նման խափանման միջոցը անբավարար են համարում և պնդում են, որ հետագայում կրկին քննարկվի գործը և ավելի խիստ պատժի սահմանվի երկրպագու հանդեպ: