Մանրամասներ Ջենիֆեր Լոպեսի և Դրեյքի սիրավեպից
Անցնող տարվա ամենաանսպասելի սիրավեպերից մեկը Ջենիֆեր Լոպեսի և ռեփեր Դրեյքի սիրավեպն էր:
Չնայած այն հանգամանքին, որ նրանց երկրպագուների համար այս ամենը մեծ անակնկալ էր, այնուամենայնիվ ռեփերի ընկերները միաձայն պնդում են, որ Դրեյքը երկար տարիներ սիրահարված է եղել երգչուհուն և սպասում է հարմար պահի` ավելի սերտ ծանոթության համար: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Ըստ լավատեղյակ աղբյուրի` Դրեյքը նախկին ընկերուհուն` Ռիհաննային, արագ է մոռացել և այժմ յուրաքանչյուր րոպեն անցկացնում է նոր սիրելիի հետ: