Քերրին քննադատել է Թրամփին` կարևորագույն նշանակության հարցերը սոցցանցերում քննարկելու համար
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ չի կարծում, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար «Twitter» սոցցանցը լավագույն հարթակն է միջազգային քաղաքականության հարցերը քննարկելու տեսանկյունից: Այս մասին նա հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում` կապված Թրամփի` «Twitter»- ում այնպիսի միջազգային հարցեր քննարկելու հետ, ինչպիսիք են Ռուսաստանի և Թայվանի հետ հարաբերությունների հարցերը:
«Ես չեմ կատարել հայտարարություններ կապված «Twitter»- ում հնչող միջազգային քաղաքականության հարցերի հետ: Չեմ կարծում, որ 140 նիշը կարող է գլուխ հանել բազմաթիվ բարդ խնդիրներից»,-ասել է Քերրին:
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեռ կընտրի հաղորդակցման այլ մեթոդ:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Դոնալդ Թրամփը մուտքի իրավունք կունենա ԱՄՆ նախագահի «Twitter» էջում: