Երեխայի ծնվելու ժամանակն ազդում է ֆինանսական վիճակի վրա. գիտնականներ
Ամերիկացի փորձագետները հաղորդել են, որ երեխայի ծնունդի ժամանակը անմիջական ազդեցություն է ունենում կնոջ նյութական վիճակի վրա։ Այս թեմայի շուրջ հետազոտություններն անցկացվել են Դանիայում։ Այս մասին հաղորդում է Svopi.ru-ն։
Փորձարկմանը մասնակցել է մինչև 60 տարեկան շուրջ 1,5 միլիոն կին։ Փորձագետներին հաջողվել է գտնել երեխայի ծնունդի ժամանակի և կնոջ նյութական բարեկեցության միջև կապը։ Պարզվում է՝ եթե կինը մայրանում է 30 տարեկանից հետո, ապա նա իր բարեկեցությունը պահպանելու շանս ունի։
Բայց գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, ովքեր մայրացել են մինչև 25 տարեկանը, աշխատանքային գործունեության որոշակի խնդիրներ են ունենում։ Իրենց կարիերան նվազագույնը 3 տարով կանգ է առնում։
Փորձագետները պարզել են, որ դա տղամարդկանց ավելի բարձր վարձատրվելու գլխավոր պատճառն է։ Դեկրետի ընթացքում կանայք 10%-ով ավելի քիչ են վարձատրվում։