Քիմ Քարդաշյանը լուրջ հիվանդ է
Քիմ Քարդաշյանը լուրջ հիվանդ է պսորիազով, որը, հնարավոր է, ազդի սուպերմոդելի կարիերայի շարունակման վրա։ Այս մասին ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթի կինը բազմահազարանոց երկրպագուներին հայտնել է իր թվիթերյան էջում։ Այս մասին հայտնում է Ridus.ru-ն։
36-ամյա հեռուստաաստղը նշել է, որ պսորիազ հիվանդությունը «արդեն իր դեմքին է հասել»։ Քարդաշյանը խոստովանում է, որ հիվանդությունն իր մոտ առաջացել է աշնանը Փարիզում տեղի ունեցած գողությունից հետո։
Աշնանը Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանական համազգեստով և դիմակներով5 մարդ ներխուժել էին Քարդաշյանի ամրագրած հյուրանոցային համարը և գողացել վերջինիս զարդերը։