Սերիական մարդասպան Չարլզ Մենսոնին հիվանդանոցից բանտ են տեղափոխել
Ցմահ բանտարկության դատապարտված սերիական մարդասպանը Չարլզ Մենսոնին Կալիֆորնիայի բանտ են տեղափոխել հիվանդանոցից, որտեղ վերջինս անցկացրել էր մի քանի օր։ Այս հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին։
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ 82-ամյա մարդասպանին հունվարի 7-ին կրկին վերադարձրել են մենախուց։
Մենսոնի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն տրվում։ Հայտնի է, որ բանտարկյալը ծանր հիվանդ է։
1969 թ.-ին Լոս Անջելեսում ամերիկացի Չարլզ Մենսոնը իր «Ընտանիք» համայնքի անդամների հետ միասին սպանել էր կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին և վերջինիս 4 ընկերներին։ Բացի դա, Մենսոնին մեղավոր են ճանաչել ևս 2 սպանությունների մեջ, սակայն որոշ տվյալներով սպանությունների թիվն ավելի շատ է։
Մարդասպանին 3 համախոհների հետ միասին մահապատժի դատապարտեցին, բայց 1972 թ.-ին Կալիֆորնիայում պատժի բարձրագույն միջոցը ժամանակավորապես դադարեցվեց և Մենսոնին ցմահ բանտարկության դատապարտեցին։