Կոկո Շանելի ոգեշնչող մտքերը
1. Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին, պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել:
2. Որքան վատ են աղջկա գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա:
3. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:
4. Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք իմ մասին մտածում: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:
5. Անփոխարինելի լինելու համար հարկավոր է անընդհատ փոխվել:
8. Կինը, ով չի օգտագործում կոսմետիկ միջոցներ, շատ մեծ կարծիք ունի իր մասին:
9. Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել:
10. Դուք երկրորդ հնարավորությունը չեք ունենա առաջին տպավորությունը ստեղծելու համար:
15. Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը հարկավոր է, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:
16. Նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն: