Թրամփը ընտրել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում ընտրել է Ինդիանա նահանգի նախկին սենատոր Դենիել Քոութսին: Այս մասին հաղորդում է Թրամփի անցումային թիմի կայքէջը:
«Ես համոզված եմ, որ սենատոր Դեն Քոութսը ճիշտ ընտրություն է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնի համար», - ասել է Թրամփը:
Նշվում է, որ Քոութսը շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ որոշման համար` ավելացնելով, որ Ամերիկայի անվտանգության պահպանումն իր համար ամենամեծ առաջնահերթություն է: