Դեսպան Կառլովի սպանության գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 5 մարդ
Թուրքիայի ոստիկանությունը 5 մարդու է ձերբակալել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը` հղում անելով Իզմիր քաղաքի դատախազությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հինգ ձերբակալվածներից չորսը եղել են դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի ծառայակիցները ՆԳ նախարարությունում:
Դատախազության տեղեկություններով` հինգերորդ ձերբակալվածը Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստներից է: Նա ղեկավարել է Իզմիրի Ռուշտու Ունսալա ոստիկանական դպրոցի ուսանողներին, ովքեր եղել են կազմակերպության կողմնակիցները: