Աշխարհի ամենավտանգավոր ռեստորանի տերը ֆիթնես մարզիչ է
2005 թ.-ին ամերիկացի մարզիչ Ջոն Բասսոն եկել է այն եզրակացության, որ հնարավոր չէ մարդկանց համոզել առողջ սնվել: Հետևաբար, ավելի մեծ եկամուտներ կարելի է ստանալ մարդկանց վնասակար սովորություններից:
Ուստի ֆիթնեսի նախկին մարզիչը ԱՄՆ Արիզոնա նահանգում ռեստորան է բացել, որը համարվում է աշխարհում ամենավնասակարը: Այն կոչվում է «Սրտի կաթված»:
Ռեստորանի տերը չի թաքցնում, որ այնտեղ միայն վնասակար և շատ կալորիաներ պարունակող ուտելիքներ են մատուցում: Այժմ արդեն Բասսոն հայտարարում է, որ դիետաները շատ վնասակար են և հանդիսանում են դեպրեսիայի պատճառ:
Ռեստորանի ամենահայտնի ուտեստը հսկայական բուրգերն է` պատրաստված 900 գրամանոց կոտլետից, 1 ամբողջական լոլիկից, 16 կտոր բեկոնից և 8 կտոր պանրից: Արդյունքում ստացվում է 9980 կալորիա պարունակող բուրգեր, որը ռեկորդ է համարվում: