Քայլի Ջենները Մեքսիկայից գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել (16+)
Քայլի Ջենները իր զուգընկեր ռեփեր Թայգայի հետ ուղևորվել է ամանորյա արձակուրդները Մեքսիկայում վայելելու: Սիրահարները վայելում են օվկիանոսն ու արևը՝ չմոռանալով երկրպագուներին անկեղծ լուսանկարներ ներկայացնել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Օրերս Քայլիին անվանել են ամենահայտնի և հարուստ անդամը Քարդաշյանների ընտանիքում, բնականաբար, Քիմից հետո: 19-ամյա աղջիկը նշում է այս իրադարձությունն իր սիրելիի հետ:
Ռեփերը հիացած է իր սիրելիի կազմվածքով և չի թաքցնում դա: «Instagram»-ում հայտնվում են ավելի ու ավելի «թեժ» նկարներ Քայլիից: Նրանց հետ հանգստանում է նաև Թայգայի 4-ամյա որդին Բլեք Չայնայի հետ, ով վերջերս որդի է պարգևել Ռոբ Քարդաշյանին: