Օբաման իր հրաժեշտի երեկույթին հրավիրել է Բեյոնսեին, Ջեյ Զիին և շատ այլ աստղերի
Իր պաշտոնից հեռացող նախագահ Բարաք Օբաման շոու-բիզնեսի աստղերին հրավիրել է իր հրաժեշտի երեկույթին Սպիտակ տանը: Այս մասին գրում է «Regnum» գործակալությունը:
Պրոդյուսերը հաղորդել է, որ Սպիտակ տանը կայանալիք խնջույքին, որտեղ Օբաման կնշի իր հեռանալը պաշտոնից, հրավիրված են Բեյոնսեն և նրա ամուսին, ռեփեր Ջեյ Զին, ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասաններ Սամուել Ջեքսոնը և Բրեդլի Կուպերը, երգիչ և կոմպոզիտոր Սթիվի Ուանդերը, օսկարակիր Մերիլ Սթրիպը և շատ այլ հայտնիներ:
Հիշեցնենք, որ Օբամայի լիազորությունները կավարտվեն հունվարի 20-ին: Այդ օրը տեղի կունենա նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը;
Հարկ է նշել, որ աստղերի մեծամասնությունը նախագահական ընտրություններում աջակցում էր Հիլարի Քլինթոնին: