Ջորջ և Ամալ Քլունիները երկվորյակ են ունենալու
Ի հեճուկս վերջերս տարածված լուրերին ամուսնալուծության մասին՝ Քլունի ամուսինները երջանիկ են, ինչպես երբեք: Արդեն գարնան սկզբին նրանք ծնողներ կդառնան: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը՝ հղում տալով «Daily Star»-ին:
38-ամյա Ամալը հղի է և երկվորյակ է ունենալու արդեն երկու ամսից: Ուրախալի լուրը հաստատել են ընտանիքի ընկերները, սակայն այժմ աշխարհը սպասում է հենց իրենցից՝ աստղային զույգից, հայտարարությունների կամ գոնե լուրի պաշտոնական հաստատման:
Մեկ տարի առաջ նմանատիպ լուր արդեն հրապարակվել էր լրատվականներում, սակայն Ամալի ներկայացուցիչն այն անմիջապես հերքել էր: Իսկ այս անգամ ինչպես զույգը, այնպես էլ նրանց ներկայացուցիչները, լռություն են պահպանում, չնայած Քլունիների ընտանիքում համալրման մասին լուրը պտտվում է դեռևս ամռանից: Դա հաստատում է նաև այն փաստը, որ Ամալը վերջին ամիսներին չի երևացել հանրության աչքին:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր Վենետիկում 2014 թվականին: