Օբաման անհանգստացած է. հանրապետականները Պուտինին ավելի շատ են հավատում
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անհանգստացած է այն բանի համար, որ հանրապետականներն ավելի շատ հավատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի դեմոկրատներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ռուսները ցանկանում էին միջամտել (ընտրություններին՝ խմբ.), և նրանք միջամտեցին։ Ինձ անհանգստացնող բաներից մեկն այն է, թե վերջին ժամանակներում ինչքան հաճախ ենք տեսնում, թե հանրապետականները կամ փորձագետները որքան շատ են վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քան իրենց ընկեր-ամերիկացիները՝ դեմոկրատները»,- ասել է Օբաման ABC-ին տված հարցազրույցում։
«Նման բան չի կարող լինել»,- ասել է նախագահը։ «Մենք միևնույն թիմից ենք։ Վլադիմիր Պուտինը մեր թիմի կազմում չէ»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ «ռուս հաքերների» կիբերհրձակումների և դրանց Կրեմլի միջամտության վերաբերյալ համատեղ ուժերով զեկույց են ներկայացրել։