Ստալոնեի դուստրերը գրավել են համացանցն իրենց գեղեցկությամբ (լուսանկար)
Ոչ ոք չէր սպասում, որ Սիլվեստր Ստալոնեի դուստրերը՝ Սոֆյան, Սիստինն ու Սքարլեթը, այսպիսի գեղեցկուհիներ են: «Միսս ոսկե գլոբուս»-2017-ի մրցանակակիրները հայտնվել են հանդիսավոր արարողության կարմիր գորգի միջոցառմանը, որը հունվարի առաջին օրերին է տեղի ունեցել «Beverly Hilton» հոլիվուդյան հյուրանոցում: Այս մասին գրում է Filmpro.ru-ն:
Հանդիսավոր արարողության ժամանակ նրանք ֆուրոր են առաջացրել: Լրագրողները նրանցից աչք չեն կտրել:
Թվով 74-րդ մրցանակաբաշխությունը՝ «Ոսկե գլոբուսը» տեղի կունենա հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը: Հաղորդավարը կլինի Ջիմմի Ֆելոնը, իսկ նրան կօգնեն 20-ամյա Սոֆյան, 18-ամյա Սիստենը և 14-ամյա Սքարլեթը: Նրանք մրցանակները կհանձնեն դրանք վաստակած դերասաններին: Այս շաբաթ միջոցառմանը պատրաստվելու շրջանակում տեղի է ունեցել կարմիր գորգի արարողությունը, որին էլ մասնակցել են Ջիմմին ու Սիլվեստր Ստալոնեի գեղեցկուհի դուստրերը: