ԱՄՆ-ը նախորդ տարի 26 հազար ռումբ է նետել աշխարհի 7 երկրներում
Միացյալ Նահանգները 2016 թ.-ին աշխարհի 7 երկրներում 26.171 ռումբ է նետել։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գծով ամերիկացի փորձագետ Միկա Զենկոյին։
Ռումբերի նշված թվի 12.192-ը բաժին է ընկել Սիրիային, 12.095՝ Իրաքին, 1337-ը՝ Աֆղանստանին, 496-ը՝ Լիբիային, 34-ը՝ Եմենին, 12-ը՝ Սոմալիին և 3-ը՝ Պակիստանին։
Զենկոն նշում է, որ այդ թվերը, անկասկած, փոքրացված են, քանի որ արժանահավատ տվյալներ կան միայն Պակիստանի, Եմենի, Սոմալիի և Լիբիայի դեպքում, իսկ մեկ ավիահարվածը կարող է ներառել միանգամից մի քանի ռումբ։
Փորձագետի խոսքերով՝ նախորդ տարի ԱՄՆ-ն 3027 ռումբ ավելի է նետել, քանի 2015-ին։ Բացի դա, Լիբիան նախկինում ցանկում չի եղել։