Քլինթոնը կարող է դառնալ Նյու Յորքի քաղաքապետը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով նախագահական ընտրություններում պարտվեց հանրապետական Դոնալդ Թրամփին, կարող է իր թեկնածությունը դնել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «New York Daily»-ին:
Դեմոկրատական կուսակցության աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուն մասնավոր զրույցի շրջանակում չի բացառել իր թեկնածության առաջադրումը Նյու Յորքի քաղաքապետի համար, որի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի նոյեմբերի 7-ին:
Ինչպես հաղորդվում է, բազում աղբյուրներ Հիլարի Քլինթոնին հորդորում են վերադառնալ քաղաքականություն և մարտահրավեր նետել երկրի խոշորագույն քաղաքի ներկայիս ղեկավար Բիլլ դե Բլազիոյին:
Հիլարի Քլինթոնի և Դե Բլազիոյի հարաբերությունները խիստ սրվեցին այն բանից հետո, երբ նա հրաժարվեց աջակցել նախկին պետքարտուղարին՝ որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: