Ես այլ ելք չէի տեսնում...Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խախտել է լռությունն ու պատմել այն մասին, թե ինչպես է վերապրել Փարիզում տեղի ունեցած գողությունը։ Քիմը վստահ է, որ իր վրա ցանկացել են կրակել։ Այս մասին հայտնում է Ren.tv-ն։
Քարդաշյանը դեպքի մանրամասները պատմել է «Е!» հեռուստաալիքի հեռուստաշոուի շրջանակներում, որի անոնսը վերջերս է հրապարակվել։ Նա նկարագրել է գիշերվա դեպքերի ընթացքը, երբ իր վրա հարձակում էին իրականացրել։
«Նրանք ցանկանում էին կրակել ինձ վրա։ Ես այլ ելք չէի տեսնում»,- պատմել է Քարդաշյանը։
Շոուին ներկա են եղել նաև աստղի քույրերը՝ Քլոյան և Քարթնին։
Քարդաշյանը Փարիզում տեղի ունեցած գողությունից հետո տևական ժամանակ փորձում էր հասարակությունից թաքնվել։