Դեմոկրատական կուսակցությունն ինքն է մեղավոր կիբերհարձակումների համար. Թրամփ
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն անփութորեն է վերաբերվել իր փաստաթղթերի անվտանգությանը, ինչի հետևանքում հաքերներին հաջողվել է նրանց համակարգից տեղեկություն կորզել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի աղաղակող անփութությունն է թույլ տվել հաքերային հարձակում իրականացնել։ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի պաշտպանությունը հուսալի է»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից իրականացրած կիբերհարձակումների վերաբերյալ զեկույց են հրապարակել։