ԱՄՆ հատուկ ծառայությունները «ռուս հաքերների» մասին զեկույց են հրապարակել
Ամերիկյան հատու ծառայություները ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ «ռուս հաքերների» կիբերհրձակումների և դրանց Կրեմլի միջամտության վերաբերյալ համատեղ ուժերով զեկույց են ներկայացրել։ Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ զեկույցի հիմնական գաղափարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մեղադրանքն է։ Վերջինս, ինչպես նշում է ամերիկյան կողմը, անձամբ է հրամայել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ կիբերհարձակումներ իրականացնել։
Զեկույցում ասվում է, Ռուսաստանը «բացահայտ կերպով նախընտրում էր» Դոնալդ Թրամփին որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու և, հետևաբար, փորձել է խանգարել միլիարդատիրոջ մրցակցի՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակին։
Բացի դա, զեկույցի հեղինակները հաղորդում են, որ Ռուստատանը, փորձելով ազդել ընտրությունների արդյունքների վրա, «կիբերակտիվություն է ցուցաբերել» և «ցանցերի օգտատերերին վճարել է»։ Միևնույն ժամանակ նրանք վստահեցնում են, որ ՌԴ-ի կիբերակտիվությունն, այնուամենայիվ, ոչ մի կերպ չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։
«Ռուսաստանի նպատակներն էին ԱՄՆ-ում դեմոկրատական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության կորուստը, նախկին պետքարտուղար Քլինթոնին սևացնելն ու վնաս հասցնելը վերջինիս՝ նախագահ դառնալու կարողությանը»,- ասված է զեկույցում։